Թշնամին Երասխի և Կութի հատվածներում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

49

Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հակազդող գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։