Ադրբեջանի ԶՈւ-ն հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետ

95
Զինվոր

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  Կիրառել է նաեւ ականանետ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 30-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հայտնում է ՊՆ-ն: