Թշնամին Գորիս-Կապան ճանապարհին կանգնեցրել է երեխաներ տեղափոխող մեքենան և դանակով քերել Արցախի դրոշը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

70

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանական ուժերն այսօր կանգնեցրել և ստուգել են երեխաներ տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

«Շատ լկտի ձևով կանգնեցրել են մեքենան, իջեցրել երեխաներին և ստուգել։ Պոկել են միկրոավտոբուսի վրա փակցված արցախյան էմբլեմները։ Բարեբախտաբար, կատարվածը նկատել և արագ տեղ են հասել ռուս խաղաղապահները։ Նրանք եկել և ճանապարհել են երեխաներին», – պատմեց մեր զրուցակիցը՝ դժվարանալով, սակայն, հստակ նշել՝ երեխաները գնում, թե հետ էին գալիս Արցախից։