Թշնամին հրետանի է կիրառել Գեղարքունիքի Շատավան գյուղի ուղղությամբ․ կա զոհ

49
Հակառակորդի ոչնչացում

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության  մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն։