Թշնամին հողին է հավասարեցրել բռնազավթված Աղավնո գյուղը

164

Planet-ի արբանյակային պատկերները փաստագրել են՝ 2023 թվականի հունվարի 13-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Աղավնո գյուղն ամբողջությամբ ոչնչացրել է:

Այս մասին հայտնում են նաև ադրբեջնական լրատվամիջոցները՝ նշելով, որ Աղավնոյի տներն ամբողջությամբ քանդվել են և փոխարենը նոր գյուղ է հիմնվում։