Թշնամին հայտնվել է ծուղակում․ ստորաբաժանման մեծ մասը ոչնչացվել է, մի մասն էլ դիմել է փախուստի

14
Բանակ

ՀՀ ՊՆ ներակայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է․

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր, ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի։