Թշնամին դեպի Շուշի կառուցվող ճամապարհի Իսահակի աղբյուր տանող հատվածում թունել կկառուցի․ ինչու էր սա գաղտնի պահվում

464

Ինչպես հայտնի է Ադրբեջանը դեպի օկուպացված Շուշիի քաղաք տանող նոր ճանապարհ է կառուցում։

Սակայն մեր մամուլը շրջանցել է մի կարևոր հանգամանք։

Ադրբեջանի պետական ավտոճանապարհային գործակալությունը հայտնում է, որ Շուշի տանող ճանապարհի կառուցման հետ մեկնտեղ թշնամին պլանավորում է դեպի Իսահակի աղբյուր տանող հավելյալ 2 կմ ճանապարհի կառուցումը:

Մասնավորապես, նախատեսում են կառուցել դեպի Իսահակի աղբյուր տանող 900մ երկարությամբ թունել, որը կանցնի Բերձոր-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով:

Նշենք, որ ճանապարհի կառուցմանը մասնակցում է «Թուրքական ընկերությունների» խումբը և մեկ ադրբեջանական շինարարական ընկերություն։

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: