Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը:
«Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»,-ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահը:
Արցախի նախագահը նաև հայտնեց, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանը ցանկացել է վերցնել Կարմիր շուկան, սակայն չի հաջողվել. «Հասկանալի է, որ ամեն ձեւով թշնամին ուզում էր Կրասնի բազարը վերցնի, ձեր շնորհիվ, մեր տղաների շնորհիվ հաջողվել է պահել, իսկ Թաղավարդի մի մասը կորցրել ենք: Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք, բայց ասեցինք` դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է, հակառակը շինարարական աշխատանքները ակտիվանում են, եւ առաջիկա 3-4 տարում միայն շինարարություն է լինելու»,-ասաց Արցախի նախագահը: