Թշնամին ավելի հաճախակի է դարձրել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները

25

Թշնամին ավելի հաճախակի է դարձրել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները։ Նշված է Պաշտպանության բանակը հաղորդագրության մեջ:

«Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները»։