Թշնամին Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և նռնականետ

135
Զինվոր

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ։
Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։