Թշնամին Արցախում կրակել է Մաճկալաշենի ուղղությամբ

21
Արցախի Մարտունու շրջանում այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն խախտել է հրադադարի ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։