Թշնամին Արցախն ու Հայաստանը գրավելու իր ծրագրեր ունի. նա արդեն գնում է Երևանի ուղղությամբ․ Նորատ Տեր-Գրիգորյանց

647

ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Նորատ Տեր-Գրիգորյանցը, մեկնաբանելով սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիան, հայտարարել է․

«Զգուշացնում եմ՝ Փաշինյանը ոչնչացրեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակությունը, փոխեց նրա կառուցվածքը, որը ես էի ստեղծել:

Թշնամին Արցախն ու Հայաստանը գրավելու իր ծրագրեր ունի. նա արդեն գնում է Երևանի ուղղությամբ։ Նրանք բանակը պատրաստում են ՆԱՏՕ-ի չափանիշներով»։