Թշնամին Արցախի տարբեր ուղղություններով տարբեր հրաձիգային զինատեսակներ է կիրառել

53

Հունիսի 6-ին, ժամը 11:00- 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։