Լրագրող Դավիթ Գալստյանը բացահայտել է թշնամու հերթական առաջխաղացման դեպքը․
«Արբանյակայնին նկարներից կարելի է ֆիքսել, որ Ադրբեջանը Հակարի կամրջի վրա անցակետ դնելու հետ միասին Հին Շենի մոտակայքում նոր դիրքեր է դրել (ապրիլ-մայիս, 2023)։
Դիրքերը Բերձորի ու Հին Շենի արանքում են ընկնած, տեղի բարձունքներն են։
Այստեղի լավ դիտարկվում է Հին Շեն-Մեծ Շեն-Ստեփանակերտ ճանապարհը (մոտ 1․5 կմ): Մի հատ էլ ներքև դիրք ունեին։
Հավանաբար նման առաջխաղացումներ Արցախի բլոկադայի ֆոնին տարբեր տեղեր էլի կունենան»։
Նշենք, որ Շուշիի շրջանի Հին Շեն գյուղը 2022-ի դեկտեմբերից կրկնակի շրջափակման մեջ է։

