Թշնամին արձակել է ավելի քան 3000 կրակոց

16
Զինվոր

Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական (Արցախի ուղղությամբ) հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 330 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Այդ մասին տեղեկացնում են Պաշտպանության բանակից՝ ընդգծելով, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: