Թշնամին նաև ականանետ է կիրառել է հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

88

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը:
Հայկական կողմը կորուստներ չունի:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: