Թշնամին Սոթքի հանքի ուղղությամբ 2 ժամ է ինտենսիվ կրակոցներ է սկսել. աշխատակիցը վիրավորվել է

78

Հակառակորդը ինտենսիվ կրակում է Գեղարքունիքի մարզում` Սոթքի հանքի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Թշնամին Սոթքի հանքի ուղղությամբ 2 ժամ է ինտենսիվ կրակոցներ է սկսել: Սոթքի հանքի աշխատակիցներից մեկը վիրավոր է, բայց ինչ վնասվածք է ստացել՝ չեմ կարող հստակ ասել, աշխատակիցները տարհանվել են: Այս պահին կրակոցները շարունակվում են` ավելի քիչ ինտենսիվությամբ»,-ասաց նա: