Թշնամին Գորիսի, Ջերմուկի և Վարդենիսի ուղղությամբ ինտենսիվ հրետանի է կիրառում (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

392

Հայկական լրատվամիջոցները և տեղացիները հայտնում են, որ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տեսակի զինատեսակներից կրակ են արձակում Ջերմուկի, Գորիսի և Վարդենիսի ուղղությամբ։

Քիչ առաջ Ջերմուկից տարածված տեսանյութից ակնհայտ երևում է թշնամու արձակած կրակահերթերի ձայները։ Նշվում է, որ թշնամին կիրառում է հրետանի, աշխատում է նաև ԱԹՍ։

Գորիսի Տեղ գյուղում ևս ինտենսիվ կրակահերթեր են։

Լրագրող Սյուզի Բադոյանի փոխանցմամբ՝ թշնամին ԱԹՍ-ով Գորիսում շինություն է պայթեցրել։

Նշենք, որ ՊՆ-ն դեռևս որևէ կերպ չի արձագանքել։