Այսօրվա ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձավ այն հարցին, թե լուրեր են տարածվում, որ Իսրայելը Հայաստանին մարդասիրական օգնություն է առաջարկել, ինչպես է ՀՀ-ն արձագանքել։
Նաղդալյանը նշեց․ «Կարևոր ենք համարում, որ Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքը Ադրբեջանին. նախևառաջ պետք է դադարեցնել Ադրբեջանին զինումը և նրա ռազմական կարողությունների ամրապնդումը: Մենք ունենք մի իրողություն, երբ ցեղասպանություն վերապրած պետությունը աջակցում է ցեղասպան նկրտումներ դրսևորող և ահաբեկչություն ֆինանսավորող այլ պետություններին»։











