Իրենց որոշման համար պատասխան են տալու․ Ծառուկյանը մտավ ԱԱԾ շենք

8
Գագիկ Ծառուկյան
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացրեց։
 
Գագիկ Ծառուկյանը դատարան չէր եկել, նա միանգամից ԱԱԾ շենքի մոտ էր եկել․ «Սա քաղաքական պատվեր է։ Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Սուտ խոսելով, ժողովրդին խաբելով, թե սոցիալական, թե տնտեսական, թե քաղաքական, Ղարաբաղի հարցով էլ նոր նայեցի, որ բոլորն ասում են՝ ժողովրդին սթափեցնելու բան չունենք։ Կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու եւ այս պատվեր կատարողներն պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։