Գագիկ Ծառուկյանը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ. Armlur

26
Ծառուկյան-Փաշինյան

ArmLur.am-ի  տեղեկությունների համաձայն՝ այսօր ժամը 13.00-ին ԱԺ ԲՀԿ խմբակցություն կգնա Նիկոլ Փաշինյանը, որը հանդիպում է ունենալու ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Ըստ մեր տեղեկությունների՝ մինչև հանդիպմումը ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպելու են Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո նոր կկայանա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը:

Կայքի աղբյուրները փոխանցում են, որ Ծառուկյանի հետ կլինեն ևս երկու ԲՀԿ-ական պատգամավորներ: Նշենք, որ Փաշինյանն առաջարկում է 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, բայց մինչ այդ ԲՀԿ-ն կառավարությունում պետք է ունենա մի քանի նախարարարական պորտֆեյլներ: