Ծառուկյանն ունեցել է հնարավորություն իմանալու իր յորղանի չափը․ Ալեն Սիմոնյան

17
Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր ստորագևելիս իրենք չեն իմացել, որ վերջինս դատապարտված է եղել բռնաբարության համար։
 
«Այն տեղեկությունները, որ պարոն Ծառուկյանը դատապարտված է եղել եկեղեցու տարածքում բռնաբարության եւ կողոպուտի համար, հայտնվել են շատ ավելի ուշ, քան Նիկոլ Փաշինյանի եւ Ծառուկյանի միջեւ հուշագրի ստորագրումը»,- վստահեցրեց Սիմոնյանը:
 
Հարցին, թե արդյոք այդ հուշագիրը չէիք ստորագրի, եթե իմանայիք, որ Ծառուկյանը դատապատրվել է նման բանի համար, Ալեն Սիմոնյանն ասաց. «Կա իրողություն, հեղափոխություն է տեղի ունեցել, տարբեր դերակատարներ են եղել՝ փոքր, մեծ, բոլորն ունեցել են հնարավորություն մաքուր էջից սկսել, եւ բոլորն ունեցել են հնարավորություն իմանալ իրենց յորղանի չափը»: