Ծառուկյանին կալանավորելու որոշում դեռ չկա․ պաշտպան

12
Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Որոշումն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի 13։30-ին», – ասաց փաստաբանը։