Ծառուկյանի որդին հարցաքննվել է

2

Հրապարակը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վաչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում «Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, քիչ առաջ հարցաքննվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։

Վերջինս այդ գործով ունի ժողովրդական լեզվով ասած՝ վկա-կասկածյալի կարգավիճակ: Իրավապահ մարմինների մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտպանական կողմը վերահաստատել է նախկին ցուցմունքը՝ գործով առնչություն չունենալու վերաբերյալ, ինչպես նաեւ հրաժարվել են կրկնվող հարցերին պատասխանել։