Ծառուկյանի պաշտպանները բողոքարկել են Վերաքննիչի որոշումը

9
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանը Hraparak.am-ին հայտնել է, որ բողոքարկել են Վերաքննիչի որոշումը Վճռաբեկ դատարան։ 

Նա նշել, որ բողոքը ներկայացրել են երեկ։

Ինչ վերաբերում է Վերաքննիչի որոշման հիմնավորմանն, ապա ասաց, որ այնտեղ գրված է, թե առաջին ատյանը լրացուցիչ նյութեր չի պահանջել եւ հիմնավոր որոշում չի կայացրել։