Պարոն Ծառուկյանի գրառման մեջ ով պետք է իրեն գտներ, վստահ եմ՝ գտել է

10
Իվետա Տոնոյան
Պարոն Ծառուկյանի գրառման մեջ ով պետք է իրեն գտներ, վստահ եմ՝ գտել է, սրան ավելացնելու որևէ բան չունեմ: Հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառումներին և դրա հետ կապված Ալեն Սիմոնյանի մեկնաբանությանը:
 
«Քաղաքականության մեջ ինձ համար բացարձակապես կարևոր է քաղաքական բարեկրթությունը: Ինչ-որ դիսկուրսի մասին չեմ կարող խոսել, որովհետև ինքս այստեղ որևէ դիսկուրս չէի առանձնացնի: Քաղաքական գործընթաց է տեղի ունենում, մենք իսկապես պատրաստվում ենք Սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք բարձր քաղաքական պաշտոններ չպետք է զբաղեցնեն: Հիմա, թե ով է այս հայտարարության մեջ տեսել, որ հենց ինքն է դրա հասցեատերը, սա արդեն իրենց իրավունքն է»,- ասաց Իվետա Տոնոյանը։