Գագիկ Ծառուկյանի գործը հասավ Վճռաբեկ դատարան

6
Ազգային ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբը Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված հունիսի 14-ի խուզարկությունը համարել է ապօրինի եւ ՀՀ վերաքննիչ դատարան այն անօրինական համարելու համար բողոք էր ներկայացրել: Գրում է Armlur.am-ը։

Պաշտպանական կողմը նշել էր, որ Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից պետք է զրկեին նոր նրա բնակարանը խուզարկեին, ուստի բողոքարկել էր ՀՀ Վերաքննիչ դատարան: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է վերջիններիս բողոքը եւ օրինական է համարել ԱԱԾ-ի գործողությունները, ինչի հետեւանքով Ծառուկյանի պաշտպանական խումբը դիմել է Վճռաբեկ դատարան: