Գագիկ Ծառուկյանի գործով մի քանի տասնյակ մեղադրյալներ կան․ ԱԱԾ տնօրեն

8
Գագիկ Ծառուկյան
ԱԱԾ տնօրենն այսօր ԱԱԾ-ում անդրադարձավ Գագիկ Խաչատրյանին և Գագիկ Ծառուկյանին առնչվող գործերին։
 
«Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրգործից մաս է անջատվել, որն այս պահին գտնվում է դատարանում, այսինքն՝ նախաքննական մարմնի տիրույթից արդեն դուրս է: Ինչ վերաբերում է ընտրակաշաքի վերաբերյալ քրեական գործին, շատ մեծ ծավալներով քննվում է, կան մի քանի տասնյակ մեղադրյալներ, առաջիկայում հնարավոր է՝ այն ուղարկվի դատարան»,- ասաց Արգիշտի Քյարամյանը:
 
Հարցին՝ Ծառուկյանին առնչվող գործն ինչո՞ւ է քննում ԱԱԾ-ն, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված հանցագործությունների հարցը ՀՔԾ-ի տիրույթում է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ դատախազությունն իրավասություն ունի ցանկացած քրգործ վերցնել մեկ նախաքննական մարմնից և փոխանցել մեկ այլ նախաքննական մարմնի: