Ծառուկյանի աջակիցներին բերման ենթարկեցին

10
Ծառուկյանի աջակից

Կենտրոն և Նորք նստավայրի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 2 աջակցի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի ոստիկանության հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հավաքի մասնակիցների մեջ եղել են անձինք, ովքեր դիմակ չեն կրել: «Կարանտինի կանոնների համաձայն՝ քաղաքացիները պետք է կրեն դիմակ: Ոստիկանությունը համապատասխան հարկադրանքի միջոցներ ձեռնարկելու համար մոտեցել է նշված քաղաքացիներին, ովքեր չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Այդ իսկ պատճառով լրացուցիչ հարկադրանքի միջոցներ են ձեռնարկվել»,- ասաց նա՝ հայտնելով, որ բերման ենթարկված անձինք երկուսն են: