Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթի ժամանակ երախտագիտություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին․
«Այս օրերին մենք առաջինն աջակցություն ստացանք եղբայրական Թուրքիայից: Թուրքիայի Հանրապետության հարգելի նախագահը, իմ եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնել է Ադրբեջանին, հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Ադրբեջանի կողքին է: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել եղբորս՝ աջակցության համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը, գրում է АПА գործակալությունը:
«Իմ սերը թուրք ժողովրդի նկատմամբ գաղտնիք չէ: Ես բազմիցս նշել եմ, որ այսօր աշխարհում չկան նման մերձավոր երկու երկրներ»,- հավելել է Ալիևը:














