Նախորդ տարի ծխախոտից 9 անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան այս տարի կորոնավիրուսից

12

Բժիշկ, գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյնաը գրել է․
 
Դիմակներ հարկադրող, բիզնեսներ փակող աշխարհի բոլոր իշխանություններին.
(տվյալները CDC-ից)՝

Ամեն տարի 7 միլիոն մարդ աշխարհում մահանում է ծխելու հետևանքով։ Դա մոտ 9 անգամ ավելի շատ է, քան այս տարի Կովիդից մահացածների թիվն է։

Այդ 7 միլիոնից մոտ 700 հազարը մարդիկ են, ովքեր չեն ծխում, բայց մշտապես գտնվում են ծխողների կողքին։

Այսինքն՝ ամեն տարի ծխախոտի պատճառով մահանում է այնքան չծխող, որքան Կովիդից են մահացել այս տարի։

Ու եթե աշխարհի կառավարություններին հետաքրքրեր մարդկանց կյանքն ու առողջությունը, նրանք տասնամյակներ առաջ փակել կտային բոլոր գործարանները, որ ծխախոտ են արտադրում ու բոլոր դաշտերը, որտեղ թութուն է արտադրվում։

Բայց նրանք դա չեն արել, ու չեն անում։

Փոխարենը 9 անգամ ավելի պակաս մահաբեր վիրուսի դեմ պայքարի անվան տակ ոտնահարում են մարդու հիմնարար ազատությունն ու իրավունքները։

Ու այստեղ դավադրության տեսություն չկա, ընկերներ, այստեղ միայն թվեր են ու համեմատություններ։