Թրյուդոն և Մակրոնը քննարկել են Արցախի հարցը

30

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարը: Այս մասին հայտնել Է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Վարչապետ Թրյուդոն իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին՝ վերջին ահաբեկչական հարձակումների և բռնությունների կապակցությամբ։ Առաջնորդները համաձայնել են արտահայտվելու ազատության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորության, ինչպես նաև ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարին հավատարիմ մնալու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Առաջնորդները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակը և ընդգծել հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը: