Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը մշտապես Ադրբեջանի տրամադրության տակ է՝ իր անօդաչու թռչող սարքերով, հրթիռներով, զինամթերքով, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և այլն, ինչպես նաև փորձով և հմտություններով։
Այս մասին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հայտնել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովին և Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուսթաֆաևին։














