ԱՄՆ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին անկախության տոնի առթիվ

14
Թրամփ-Փաշինյան
ՀՀ անկախության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
 
«Մեծարգո վարչապետ, ուրախությամբ շնորհավորում ենք ձեզ ձեր երկրի Անկախության օրվա կապակցությամբ:
 
Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո անցած 29 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները եղել է հայ ժողովրդի կողքին և աջակցել ձեր ջանքերին՝ ուղղված ժամանակակից ժողովրդավարության կառուցմանը և տնտեսական զարգացմանը: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը մեր ընդհանուր շահերի, այդ թվում՝ երկկողմ առևտրի և ներդրումների ընդլայնման, իրավունքի գերակայության ամրապնդման, տարածաշրջանային կայունության և ձեր երկրի ինքնիշխանությանը սատարելու ոլորտներում»,- ասված Է, նախագահ Թրամփի ուղերձում: