ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրառում է կատարել` շնորհավորելով ձեռք բերված հրադադարի կապակցությամբ.
Շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ովքեր համաձայնեցին հաստատել հրադադար։ Շատ կյանքեր կփրկվեն։ Հպարտ եմ իմ թիմով` Մայք Պոմպեո, Ստիվ Բեգուն, լավ աշխատանք է կատարվել։











