Թրամփն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին

4
Դոնալդ Թրամփ
ԱՄՆ իշխանությունները ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և կտեսնեն՝ արդյո՞ք կարող են կասեցնել հակամարտության սրումը, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում:
 
«Մենք դա շատ ուշադիր հետևում ենք: Այս տարածաշրջանում մենք լավ հարաբերություններ ունենք: Մենք կտեսնենք՝ կարո՞ղ ենք կասեցնել դա», – ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը: