Թուրքական TRT-ն ցանկանում է լուսաբանել Փաշինյանի մարտի 1-ի երթը․ WarGonzo

42

WarGonzo-ի ստամբուլյան աղբյուրները հայտնում են, որ Մարտի 1-ի Նիկոլ Փաշինյանի հանրահավաք երթին պատրաստվում են մասնակցել նաև թուրքական ԶԼՄ-ները։

Թուրքական ԶԼՄ-ները Երևանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու համար հայտարարագրվելու հայտ են ներկայացրել։ Խոսքը մասնավորաես գնում է թուրքական TRT հեռուստաալիքի մասին, որի լրագրողներն այս պահին աշխատում են նաև Վրաստանի տարածքում։

Ի դեպ, նշվում է, որ կառավարակունը համաձայնություն է տվել թուրքական լրատվամիջոցների Հայաստան գալուն, բայց, ըստ աղբյուրի, այցը պետք է համաձայնեցվեր նաև ռուսական ուժայինների հետ։

WarGonzo-ի տվյալներով, ռուսական կողմը չի համաձայնել, որ թուրքական զլմ-ները մուտք գործեն Հայաստան Վրաստանի տարածքից։