ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի արդեն նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին և Նիկոլ Փաշինյանին որպես երրորդ անձ ներգրավելու մասին որոշում է կայացվել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վարչական դատարանը՝ դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ, նման որոշում է կայացրել՝ սեփական նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով, որ սույն գործով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության նախագահի 24.02.2021 թվականի թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրը, որով Տիրան Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում առկա են Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբին սույն գործով դատավարության մեջ որպես երրորդ անձինք ներգրավելու հիմքերը:











