Տիկին Վալյայի հետ պատրաստում ենք Ժենգյալով հաց․ Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

20

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«Նիկոլ Դումանի տուն-թանգարանում տիկին Վալյայի հետ պատրաստում ենք Ժենգյալով հաց: Անհնար է Արցախ գալ ու չհամտեսել Ժենգյալով հաց։ 25 տեսակի կանաչիներով պատրաստված հացը արցախյան խոհանոցի զարդն է, տեղացիների ու զբոսաշրջիկների ամենասիրելի ուտեստը։

Ի դեպ Ժենգյալով հացն արդեն գրանցել է ռեկորդներ։ 2018 թվականի նոյեմբերին Հադրութում պատրաստվել է ամենաերկար ժենգյալով հացը։
 
1 ժամ 30 րոպեում արցախցի տանտիկինները պատրաստել են 20 կգ 885 գրամ քաշով և 2 մետր 83 սմ երկարությամբ ու 71սմ լայնությամբ ժենգյալով հաց:

Ռեկորդը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագիրք»-ում»:



[wpcc-iframe src=”https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FwifeofarmenianPM%2Fposts%2F758295851629640&width=500″ frameborder=”0″ scrolling=”no” width=”500″ height=”792″]