Տիխանովսկայան Պուտինին հիշեցրել է Լուկաշենկոյի մասին

13
Տիխանովսկայա
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հիշեցնելով, որ Լուկաշենկոյին նախագահ չեն ճանաչում ո՛չ Արևմուտքում, ո՛չ Բելառուսում։
 
«Ես ցանկանում եմ հիշեցնել Վլադիմիր Պուտինին՝ ինչի մասին էլ դուք պայմանավորվեք Սոչիի հանդիպման ժամանակ, օրինական ուժ չի ունենա։ Բոլոր պայմանագրերը, որոնք կստորագրվեն ոչ լեգիտիմ Լուկաշենկոյի հետ, կվերանայվեն նոր իշխանության կողմից, քանի որ Բելառուսի ժողովուրդը մերժել է Լուկաշենկոյին:
 
Ես շատ եմ ցավում, որ դուք որոշել եք երկխոսություն վարել բռնապետի, այլ ոչ բելառուս ժողովրդի հետ»,- հայտարարել է Տիխանովսկայան։