Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստ է դառնալ Բելառուսի առաջնորդ

3
Բելառուսի նախագահի ընտրությունների ընդդիմադիր թեկանծու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստ է ժամանակավորապես ստանձնել երկրի առաջնորդի ղեկը։ Տեսաուղերձը հրապարակվել է «Страна для жизни» յութուբյան ալիքով։

«Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն եւ այս փուլում հանդես գալ որպես ազգային առաջնորդ, որպեսզի երկիրը հանդարտվի եւ մտնի նորմալ հուն։ Որպեսզի մենք ազատ արձակենք բոլոր քաղբանտարկյալներին եւ ապահովենք օրենսդրական բազան եւ մյուս բոլոր պայմանները, նոր նախագահական ընտրություններ անցկացնելու համար, որոնք կլինեն իրական, ազնիվ, եւ անխոս կերպով կընդունվեն միջազգային հանրության կողմից»,- ասել է Տիխանովսկայան։

Նա նաև նշել է, որ եթե ուժայինները միանան ցուցարարներին, նրանց իրագործած բոլոր մեղքերը կներվեն։