Տիգրանակերտում վերսկսվել են հնագիտական պեղումները

32

Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից տեղեկանում ենք, որ Տիգրանակերտում վերսկսվել են հնագիտական պեղումները:

Նշվում է, որ նախորդ տարիների նման, այս տարի ևս սկզբի մեկ շաբաթը հատկացվում է նախկինում պեղված տարածքների մաքրմանը:

Մոտ 2 հա զբաղեցնող ճարտարապետական կառույցներն ու մշակութային շերտերը մաքրվում են բուսականությունից, անասնական կեղտից, ընկած քարերը դրվում են իրենց տեղը, բարեկարգվում են միջհուշարձանային ճանապարհները:

Եվս երկու օր, և Տիգրանակերտի երեք հիմնական պեղավայրում` Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատում, Անտիկ երկրորդ թաղամասում և Վաղքրիստոնեական հրապարակում կսկսվեն պեղումները:

Համավարակն իր խիստ պայմաններն է թելադրում նաև այստեղ` պարտադիր ջերմաչափում և գրանցում, ձեռքերի և գործիքների մանրէազերծում, դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում: