Տիգրան Ավինյանը՝ Ամուլսարի ՇՄԱԳ-ի մասին

3
Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ Ամուլսարի խնդրին։

Նրա խոսքով՝ Ամուլսարի հետ կապված խնդիրը բազմաթիվ շերտեր ունի։

«Կարծում եմ՝ մեր նախկին արված հայտարարություններն ուժի մեջ են՝ և այն պահանջների հետ կապված, որոնք ներկայացնում են բնապահպանները, և այն բողոքների հետ կապված, որոնք Լիդիան ընկերությունն էր հայտնում կառավարության նկատմամբ։ Եվ կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բոլոր հարցերը, որոնք հետագայում կքննարկվեն՝ թե ՇՄԱԳ-ի, թե պահնորդական ծառայությանը լիցենզիայից զրկելու հետ կապված, դրանք օրենքով ու համապատասխան ընթացակարգերով պետք է իրականացվեն։ Եթե ՇՄԱԳ-ը չի համապատասխանում բոլոր այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, ուրեմն պետք է չեղարկվի։ Եթե համապատասխանել է, խնդիր չկա։ Եթե լիցենզիայից զրկելու համար հիմքեր կան, համապատասխան գերատեսչությունը դա պետք է անի։ Եթե կան այդպիսի հիմքեր, դրանք ներկայացվեն, անպայման դա կարվի»,- հավելեց փոխվարչապետը։