Թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել

182

ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը հրազենային վիրավորում է ստացել։ Տեղեկությունը հայտնում է  պաշտպանության նախարարությունը։

«Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ, նախնական տվյալներով,  թշնամու կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն»,– ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՊՆ–ի` զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: