«The Washington Post». Մոսկվան երբեք չարձագանքեց…

6

«Ղարաբաղում` առաջին հետսովետական պատերազմը» հոդվածում ամերիկյան «The Washington Post»-ը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը

Թերթը գրում է, որ 1980 թվականի վերջերին ոչինչ այնքան չվնասեց Սովետական առաջնորդ Մ. Գորբաչովին, որքան Խորհրդային Միության փոքրամասնությունների շրջանում ազգային գաղափարախոսությունների ուժգին պոռթկումը, ավելին, շատերն այդ ժամանակ կրոնական անհանդուրժողականություն ցուցաբերեցին:

Սակայն պետք է նշել, որ ոչ մի տեղ հակասություններն այնքան խորն չէին, որքան Լեռնային Ղարաբաղում` Հարավային Կովկասի լեռնային սահմանագծում, որը հայտնի է թթով, մեղրով, հին վանքերով, կիրճերով և հարյուրամյա պատերազմներով:
Այստեղ բնակչության ճնշող մեծամասնությունը հայերն են, սակայն Ստալինը 1921թ. ստորագրեց մի փաստաթուղթ, ըստ որի Ղարաբաղը մտցվեց Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կազմում:

1988թ-ին, Ղարաբաղի առաջնորդները հայտարարեցին, որ ցանկանում են միանալ Հայաստանին: Մոսկվան երբեք էլ, իրականում, չարձագանքեց այս հայտարարությանը, բայց Ադրբեջանում, ի պատասխան այս հայտարարության, սկսեցին հայերի ջարդերը: Երբ Սովետական բանակն ուղղարկեց իր զորքերը, ադրբեջանցիները լքեցին Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը արտաքսեց ավելի քան 5000 հայերի: 1991-ին, տարերային բախումների ժամանակ, մոտավորապես 1000 մարդ սպանվեց:

Հուլիսին, Գորբաչովը որոշեց սովետական զորքերը դուրս բերել և դրան անմիջապես հաջորդեցին ճակատամարտերը: 1991-ի հուլիսի 7-ին Մոսկվայում տեղեկացան, որ Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի վրա հարձակում է սկսվել և առնվազն երեք մարդ է զոհվել:

Եվ Հայաստանը, և Ադրբեջանը, երբ հայտարարեցին իրենց անկախության մասին, ինչպես նաև ԼՂ-ն, և 1992-ին նրանք ներքաշվեցին լայնամասշտաբ պատերազմի մեջ: 1994-ի հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղը դարձավ անկախ պետություն:

Բայց ոչ մի պետություն այն չճանաչեց: ԼՂ դարձավ դե ֆակտո հանրապետություն: ԼՂ-ն այսօր հպարտանում է իր հաղթանակով, վստահությամբ է դիմավորում ադրբեջանական կողմի՝ պատերազմի վերսկսման վերաբերյալ սպառնալիքները: Ղարաբաղի հայերը երախտապարտ կլինեին, եթե իրենց երկրի անկախությունը ճանաչվի միջազգային հանրության կողմից, սակայն նրանք չեն պատրաստվում ճանաչում աղերսել:

Վերջին փորձը խաղաղության շուրջ համաձայնության գալու շուրջ եղավ հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Սակայն, հանդիպումը, որ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ, ոչ մի արդյունք չգրանցվեց:

«Ճանաչվա՞ծ չենք: Հետո՞ ինչ: Մենք հիմա այդ կարգավիճակի հետ հարմարվել ենք»,- Միացյալ Նահանգներում Ղարաբաղի նախկին ներկայացուցիչ Թևան Պողոսյանի խոսքերն է մեջբերել պարբերականը:

Պարբերականը գրում է, որ Ղարաբաղի ժողովուրդը հակված չէ տարածքային զիջումների գնալ հանուն խաղաղության. «Մենք ազատագրել ենք այս հողերը: Այս հողերը պատմականորեն հայերի հողերն են: Այդ հողերի համար մեր որդիներն իրենց արյունն են թափել են»,- Արցախի ազատամարտիկների միության ղեկավար Ռոբերտ Բաղրյան: