The Guardian.Նախագահը պատրաստ է վերընտրվել հիասթափված Հայաստանում

10

The Guardian-ը գրում է, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը վերջին 20 տարիներին երազում է խաղաղ զարգացման մասին: Նրա ճանապարհին կանգնած են մեծ դժվարություններ՝ կապված ղարաբաղյան հարցի լուծված չլինելու հետ:

Թերթը գրում է, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրվել էր հունվարի 21-ին, սակայն քարոզարշավը մեծ իրարանցում չի առաջացրել հուսախաբված ընտրազանգվածի մոտ:

Ֆավորիտը համարվում է գործող նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը:

Պարբերականն անդրադարձել է նաև ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանի չմասնակցելուն, ով ընտրապայքարից հրաժարվել է՝ պատճառաբանելով տարիքը:

Թերթը գրում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտադիր էր մասնակցել ընտրություններն, սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես որոշել է նախագահի դեմ դուրս չգալ: