Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

22
Նիկոլ Փաշինյան
Այսօր կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։
Երկուստեք լուրջ մտահոգություն է հայտնվել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից անօրինական զինված խմբավորումների գրոհայինների նեգրավման մասին ստացվող լուրերի առթիվ։
Վ․ Պուտինը ևս մեկ անգամ շեշտել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերականգնման անհրաժեշտությունը։
 Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել կոնտակտը տարբեր ձևաչափերով։