Տեղի է ունեցել Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հեռախոսազրույց

252
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման համար գործնական խնդիրների լուծման վրա շեշտադրմամբ: Վերահաստատվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետեւողական կատարման կարեւորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։