Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

9
Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Ըստ տարածված հաղորդագրության`  Պուտինը նշել է, որ հակամարտության սրումը ձեռք է բերել մասշտաբային բնույթ և հանգեցրել է զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում։

«ՌԴ նախագահն ընդգծել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը»,-ասված է մամլո ծառայության հաղորդագրությունում։