Տեղի է ունցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը

8
Նիկոլ Փաշինյան Վլադմիր Պուտին

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանք քննարկել են ԼՂ հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճը։ Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել լայնածավալ ռազմական ընդհարումների կապակցությամբ։

«Այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր ջանքերը՝ թույլ չտալու համար հետագա լարվածությունը, և կարևոր է դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասված է հաղորդագրությունում: